ՄԵՐ ՄԱՍԻՆ

Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի ուսանողական խորհուրդը, որպես ուսանողական ինքնակառավարման մարմին,  ձևավորվել է 2003 թվականին:
ՈՒԽ նպաատակներն են`
    • պաշտպանել ուսանողների շահերը և իրավունքները,
    • մասնակցել ուսումնական գործընթացի կազմակերպմանը, ուսուցման արդյունավետության և որակի ապահովման ուղղված ծրագրերի իրականցմանը,
    • նպաստել ուսանողության համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը և խթանել ուսանողների գիտական, կրթական, հոգևոր, մշակութային, ստեղծագործական և ֆիզիկական զարգացումը,
    • աջակցել ուսանողների սոցիալական վիճակի բարելավմանը, կազմակերպել ուսանողների ազատ ժամանցը և հանգիստը:
    ՈՒԽ գործունեության կարևոր մասն է  հանդիսանում սոցիալապես անապահով ուսանողներին համապատասխան աջակցության ցուցաբերումը, համալսարանում տարբեր գիտակրթական, ինտելեկտուալ, սպորտային, մշակույթային, ժամանցի և հանգստի միջոցառումների մազմակերպումը: ՈՒԽ կարևորագույն գործառույթն է հանդիսանում` ուսանողների շահերի և իրավունքների պաշտպանումը:
    Համաձայն ՀՊՃՀ կանոնադրության  ՀՊՃՀ ՎՄ-ի գիտական խորհրդի և ֆակուլտետային խորհուրդի անդամների 25%-ը ուսանողներ են` բարձր առաջադիմությամբ, որոնց ընտրությունն իրականացնում է համապատասխան մակարդակի ՈՒԽ-ն: Այսպիսով, ՈՒսանողական խորհուրդը ընտրում է գիտխորհրդի և ֆակուլտետային խորհրդի անդամներին, ովքեր ապահովում են ուսանողների մասնակցությունը համալսարանի կառավարմանը:
    ՈՒսանողական Խորհրդի կողմից կազմակերպվող միջոցառումները ֆինանսավորվում են հետևյալ կառույցների և կազմակերպությունների կողմից`
    • Համալսարանի ռեկտորատ
    • Համալսարանի արհկոմիտե
    •  ՀԵՀ
    •  այլ կազմակերպություններ։